Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Մեր բնակիչները չպետք է տուժեն անբարեխիղճ ընկերությունների պատճառով»

Հուլիս 11,2016 17:19

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, ինչպես նաև հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է այս  հարցում լինել ավելի խիստ ու հետևողական:

«Մուտքերի և տանիքների նորոգման աշխատանքները պետք է ընթանան սահմանված ժամանակացույցով: Մասնավորապես տանիքների նորոգման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև սեպտեմբեր: Որակի պահպանման հարցում եղեք խիստ և սահմանված կարգով քայլեր ձեռնարկեք այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք չեն վերացնում արձանագրված թերությունները: Անբարեխիղճ ընկերությունների պատճառով մեր բնակիչները չպետք է տուժեն, ու մենք էլ պարտավոր չէնք սպասել, թե նրանք երբ կբարեհաճեն վերացնել թերությունները: Անհրաժեշտության դեպքում անմիջապես խզեք պայմանագրերն ու օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկեք նման ընկերությոնների նկատմամբ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության շրջանակում քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ապօրինի շինարարությունը և հողազավթումը կանխարգելելու ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում  նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 6  դեպք, 1 հասցեում իրականացվել է ապօրինի շինության քանդման աշխատանք:

Շինարարության և բարեկարգման վարչության պետն էլ զեկուցել է, որ շարունակվում են 2016 թվականի ծրագրով նախատեսված փողոցների և բակային տարածքների ասֆալտապատման, ինչպես նաև փոսերի նորոգման և ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետը պատասխանատուներին և 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել իրականացվող աշխատանքների որակն ու այն ավարտել սահմանված ժամկետում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը անդրադարձել է նաև մայթերի սալիկապատմանն ու վնասված կամ բացակայող սալիկների կարգաբերման աշխատանքներին և հանձնարարել է գույքագրել ու անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցի համաձայն, ավարտին են մոտենում  նաև «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված առաջին փուլի աշխատանքները:  Զեկուցվել է նաև, որ նախկինում «Վերնիսաժի» տարածքում օգտագործված իրերի վաճառք իրականացնող շուրջ 350 անձ արդեն 2 շաբաթ է, ինչ տեղափոխվել է «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածք, որտեղ առևտուր իրականացնելու համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Քաղաքապետը հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել այդ անձանց ու անհրաժեշտության դեպքում արագ արձագանքել նրանց կողմից բարձրացվող հարցերին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031