Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը կարեւորել է Շուշիի՝ տարածաշրջանային մշակութային կենտրոնի, արվեստի ու արհեստի քաղաքի երբեմնի փառքի վերականգնումը

Հուլիս 12,2016 17:24

Երիտասարդական խորհրդարանի անդամների հանդիպումը ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի հետ

 Հուլիսի 12-ին, Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանի անդամները Շուշի քաղաքում հանդիպել են ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանին:

Ողջունելով նորընտիր երիտասարդական խորհրդարանի անդամներին՝ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարը ներկայացրել է պետական երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղություններն ու առկա մարտահրավերները: Խոսելով հասարակության ու պետության զարգացման գործում երիտասարդության դերի մասին՝ Նարինե Աղաբալյանը նշել է, որ երիտասարդ սերունդը պետք է լավ ճանաչի իր երկիրը եւ իրազեկ լինի, որպեսզի կարողանա արդյունավետ մասնակցություն ունենալ:

Նախարարը կարեւորել է նաեւ Շուշիի՝ տարածաշրջանային մշակութային կենտրոնի, արվեստի ու արհեստի քաղաքի երբեմնի փառքի վերականգնումը եւ նշել, որ այս ուղղությամբ արդյունավետ քայլ է համարում մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության տեղակայումը:

Երիտասարդական խորհրդարանի անդամները Նարինե Աղաբալյանից հետաքրքրվել են ընթացիկ ծրագրերով, համագործակցության հնարավոր ուղղություններով, երիտասարդության ու մշակույթի ոլորտին առնչվող այլ հարցերով:

Այնուհետեւ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի ուղեկցությամբ երիտասարդականի խորհրդարանի անդամները շրջայց են կատարել Շուշիի նախկին Մարիամյան օրիորդաց դպրոցի շենքում, որտեղ այսօր տեղակայված է նախարարությունը: Նարինե Աղաբալյանը հետաքրքիր դրվագներ է ներկայացրել կառույցի պատմությունից, երիտասարդներին ծանոթացրել շենքում տեղակայված արհեստանոցին:

Օրվա ծրագիրն ավարտվել է 1818թ. կառուցված Շուշիի սբ. Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցի այցելությամբ:

ԼՂՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031