Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովն այցելել է ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական պահպանության դիրքեր

Հուլիս 12,2016 19:45

Աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր մինչ պաշտոնական հանդիպումներն այցելել է ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական պահպանության դիրքեր:

Առաջնագծում ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակը ծանոթացել է զինծառայողների կեցության պայմաններին, մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին և իրավիճակին: Էդուարդ Շարմազանովի խոսքով յուրաքանչյուր այցելություն առաջնագիծ խորհելու տեղիք է տալիս, իսկ զինվորների հետ հանդիպումները ոգևորիչ են: «Պետական այրերը պետք է հաճախ լինեն առաջնագծում, որտեղից ուժ ենք ստանում և գիտակցում , որ մենք սխալվելու իրավունք չունենք»,- ասել է նա:

Սահմանում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը վերահաստատել է իր հայտարարությունն այն մասին, որ Արցախի անկախությունը որևէ քննարկման ենթակա չէ և Արցախի ճակատագիրը իրավասու է որոշելու միայն արցախահայությունը: «Միակողմանի զիջումներ չեն լինելու, իսկ փոխզիջումները կարող են լինել միայն խելամիտ սահմաններում »,- ընդգծել է Է. Շարմազանովը:

ՀՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031