Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիան ճանաչեց Նամիբիայի ցեղասպանությունը. Deutsche Welle

Հուլիս 13,2016 13:56 Share

1904-1908թթ. Նամիբիայում գերմանացիների իրականացրած կոտորածները Գերմանիայի կառավարությունը որպես ցեղասպանություն է ճանաչել։ Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle լրատվականի թուրքական ծառայությունը։

Այսպիսով Նամիբիայի հերերո և նամա ժողովուրդների հանդեպ իրականացված կոտորածներն առաջին անգամ որպես ցեղասպանություն նշվեցին գերմանական պաշտոնական գրագրության մեջ։

Նամիբիայի ցեղասպանության ճանաչումից հետո գերմանական Բունդեսթագը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Ցեղասպանություն արտահայտության կիրառումը Գերմանիայի տեսանկյունից իրավական ոչ մի հետևանքների չի հանգեցնի»։

Հիշեցնենք, որ 1904թ. Նամիբիայի հերերո և նամա ժողովուրդները ապստամբել են գերմանացի գաղութարարների դեմ, որի հետևանքով սպանվել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Տեղեկություններ կան, որ այդ գործողությունների հետևանքով զոհերի թիվը շուրջ 100.000 է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել