Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի վարչապետ. Թուրքիան չի փոխվի մինչև չփոխվի Ասադը. «Հաբերլեր»

Հուլիս 14,2016 13:25

Թուրքիայի վարչապետ Բինտալի Յըլդըրըմը հյուրընկալվել է BBC World-ին, որի ընթացքում խոսել է Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցերի շուրջ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի վարչապետը խոսել է Սիրիայի ճգնաժամի մասին՝ ասելով հետևյալը. «Վաղուց ժամանակը եկել և անցել է, որպեսզի Սիրիայում ինչ-որ բան փոխվի։ 500 հազար անմեղ մարդ է զոհվել։ 9 միլիոնից ավելի մարդ լքել է իր բնակության վայրը, դրանցից 3 միլիոնը մեր հյուրերն են։ Թուրքիան չի փոխվի մինչև չփոխվի Ասադը։ Պատճառը, որ իրավիճակն այսօր այսպիսինն է, Ասադն է»։

Թուրքիայի վարչապետը չի խորշել նաև Սիրիայի գործող նախագահին համեմատել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ. «Մի կողմից Ասադն է, մյուս կողմից՝ «Իսլամական պետությունը»։ Եթե ասեք՝ «Իսլամական պետությո՞ւն», թե՞ Ասադ, չենք կարող ընտրություն կատարել նրանց միջև. երկուսն էլ պետք է գնան»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031