Լրահոս
Օրվա լրահոսը

Ժակլին Բիսեթ. «Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալը կխփի երկրի մշակույթին»

Հուլիս 14,2016 18:12

Հուլիսի 14-ին   Հայկական բարեգործական ընդհանուր միության  դահլիճում կայացած ասուլիսի ժամանակ աշխարհահռչակ կինոդերասանուհի Ժակլին Բիսեթն անդրադարձավ նաեւ Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեին: Դերասանուհու համոզմամբ, այդ որոշումը «կխփի» Մեծ Բրիտանիայի թատրոնին եւ շոու-բիզնեսին, որովհետեւ գուցե պակասեն միջազգային ֆոնդերից ներդրումները:

«Ոչ ոք չգիտի, թե հետո ինչ է լինելու, իրականում այդ ամենը մեծ դժվարություն է առաջացնելու: Աշխարհը շատ է փոխվել, երբ պարկից կատուն դուրս է պրծնում, էլ ներս մտցնելը հնարավոր չէ: Մեծ Բրիտանիայի դուրս գալը  ԵՄ-ից շատ կազդի երկրի մշակութային կյանքի վրա: Թյուր է պատկերացումը, երբ մտածում ես, թե քեզ «պարսպապատելուց» հետո ամեն ինչ առաջվա նման կլինի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031