Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիին

Հուլիս 15,2016 18:55

Հուլիսի 14-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում  տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Նիսի քաղաքապետ  Քրիստիան  Էստրոզիին: Հեռագրում մասնավորապես նշված է.

«Ցավով տեղեկացա Նիսում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների մասին: Երևանի ողջ բնակչության և անձամբ իմ անունից ընդունեք մեր զորակցությունն ու ցավակցությունը ահաբեկչության հետևանքով մեծաթիվ զոհերի կապակցությամբ: Մեր կարեկցանքն ու ցավակցությունները փոխանցեք, խնդրեմ, նաև զոհերի ընտանիքներին և հարազատներին»:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031