Լրահոս
Օրվա լրահոսը

Ունենք 40. 000 ավել ծնված տղա երեխա

Հուլիս 15,2016 20:20

Հայաստանի բնակչության կառուցվածքի ուսումնասիրության վիճակագրությունը ցույց է տալիս, որ մինչև 18 տարեկանների գերակշիռ մեծամասնությունը տղաներ են, 19 տարեկանից տարբեր սեռերն արդեն կենսաբանորեն նույն հարթության վրա են գալիս: 21 տարեկանից սկսած աղջիկ-տղա համամասնության մեջ ավելանում է  աղջիկների թիվը:

«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը նշեց. «Նորման այն է, որ 100 աղջկա հաշվով 102-106 տղա երեխա պետք է ծնվի, սակայն 1993-1994-ից սկսած  շեղում է նկատվում, որն իր գագաթնակետին է հասել 2000-ականներին:

Դառնալով պտղի սեռով պայմանավորված աբորտների վերաբերյալ ցուցանիշներին` տիկին Կոյումջյանը նշեց, որ ցուցանիշները բարձր են Արմավիրի, Արարատի, Շիրակի և Տավուշի մարզերում: Միայն Վայոց ձորում է, որ պատկերը հակառակն է. 100 աղջկա հաշվով 93 տղա է ծնվել :

«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գևորգ Գրիգորյանն էլ, հիշատակելով ՄԱԿ-ի զեկույցը, նշեց. «Մենք այսօր ունենք 40.000 ավել ծնված տղա երեխա: Սա նշանակում է, որ ունենք բավականին խորացված խնդիր»:

Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկին կարևորեց այն, որ կինը գիտակցի աբորտների բացասական  հետևանքները. «Դա կարող է հորմոնալ համակարգի շեղման հանգեցնել, արգանդում առաջացած կպումների, մինչև անգամ  անպտղության»:

Մանկաբարձ-գինեկոլոգը փոխանցեց, որ հղիության ընդհատման պատճառների շարքում բարձր տոկոս կազմում են ամուսնությունից դուրս հղիությունները, որոնք ցանկալի հղիություններ չեն: Այդ քայլին դիմում եմ երիտասարդ աղջիկները, որոնք չեն ամուսնացել ու չեն էլ  պատրաստվում և ունեցել են պատահական սեռական կապ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031