Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորականները զենքի սպառնալիքով ստիպել էին թուրք հաղորդավարուհուն ընթերցել հեղաշրջման տեքստը. Son Dakika

Հուլիս 16,2016 11:20

2016թ. հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայի ԶՈւ մի մասը փորձեց հեղաշրջում իրականացնել Թուրքիայում։ Այդ երկրի պետական TRT  հեռուստաընկերության հաղորդավարուհի Թիժեն Քարասը պատմել է, թե ինչպես են մի խումբ զինվորականներ գրավել հեռուստաընկերության շենքը և զենքի սպառնալիքներով ստիպել կարդալ իրենց հեղինակած հայտարարությունը։ Այս մասին տեղեկացնում է Son Dakika-ն։

Այն բանից հետո, երբ զինվորականները լքել են թուրքական պետական հեռուստաընկերության շենքը, TRT ղեկավար Շենոլ Շոքան և Թուրքիայի աշխատանքի և սոցիալական անվտանգության նախարար Սուլեյման Սոյլուն հեռուստաընկերության շենքի առջև դիմել են Թուրքիայի ժողովրդին, որի ընթացքում ներկայացրել են մի շարք մանրամասներ։

TRT ղեկավարի և թուրք նախարարի հետ միասին խոսել է նաև հեռուստաընկերության հաղորդավարուհի Թիժեն Քարասը, որը զինվորականների պարտադրանքով մի քանի անգամ ընթերցել է հեղաշրջման փորձ իրականացնողների հեղինակած հայտարարությունը։ Ըստ այդմ՝ Թուրքիայում իշխանությունն անցել էր զինվորականների ձեռքը։ Քարասի խոսքերով. «Նրանք հետևում էին մեր ամեն մի շարժումը։ Երբ կարդում էի հայտարարության տեքստը, ես զինվորականների զենքերի սպառնալիքների տակ էի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031