Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական Վերածնունդը դատապարտում է զանգվածային ձերբակալությունները

Հուլիս 19,2016 10:46

Դատապարտում ենք վերջին օրերին ՀՀ խաղաղ քաղաքացիների դեմ ոստիկանության ծավալած աննախադեպ զանգվածային ձերբակալությունները, որով փորձում են խոչընդոտել քաղաքացիների խաղաղ հավաքներն ու երթերը՝ ի պաշտպանություն ոստիկանության կողմից շրջապատված ապստամբների: Հարյուրավոր քաղաքացիներ հասարակական վայրերից բերման են ենթարկվել առանց օրինական հիմունքների և առանց բացատրության: Բերման ենթարկվածներից շատերը ենթարկվել են տարբեր աստիճանի ֆիզիկական բռնությունների և կտտանքների, ինչպես նաև նվաստացուցիչ վերաբերմունքի, այդ թվում նաև կանայք և տարեց անձինք:

berman_Entarvacner_1

Ակնհայտ է, որ ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել՝ ականատես լինելով հասարակության կողմից ապստամբների նկատմամբ ցուցաբերած համակրանքին ու աջակցությանը, և ձերբակալությունների միջոցով փորձում է խոչընդոտել քաղաքացիների ազատ շարժն ու խաղաղ հավաքները:

berman_Entarvacner_3

ՀՀ իշխանություններին կոչ ենք անում գիտակցել, որ ստեղծված ծայրահեղ իրավիճակի պատճառը քաղաքացիների սահմանադրական իրավունքների շարունակական ոտնահարումն է, և իրավիճակի շտկումը պահանջում է անհապաղ դադարեցնել ոստիկանական ապօրինությունները և ռեպրեսիաները: Կրկին անգամ պահանջում ենք զերծ մնալ ապօրինի բռնություններից և ձերբակալություններից, և հարգել քաղաքացիների սահմանադրական իրավունքները:

 

Հայկական Վերածնունդ համասփյուռքյան կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031