Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի օմբուդսմենի դասախոսությունը` Երիտասարդական խորհրդարանում

Հուլիս 19,2016 16:17

Հուլիսի 19-ին Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանի անդամները հանդիպել են Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ:

«Մարդու իրավունքները՝ որպես ժամանակակից քաղաքակրթության անկյունաքար» թեմայով դասախոսության համատեքստում օմբուդսմենը երիտասարդական խորհրդարանի անդամներին ներկայացրել է մարդու իրավունքների գաղափարախոսության զարգացման պատմությունը եւ դրանց ընկալման առանձնահատկություններն արդի արագ փոփոխվող աշխարհում: Անդրադառնալով  «մարդու իրավունք» հասկացության՝ որպես հաղթաթուղթ ներկայացնելու խնդրին՝ Ռուբեն Մելիքյանը կարեւորել է իրավունքների հավասարակշռման մեխանիզմների կիրառման ու դրա գործիքակազմի ճիշտ ընտրությունը:

Հանդիպման ավարտին երիտասարդական խորհրդարանի անդամները հարցադրումներ են արել օմբուդսմենին՝ կապված ՄԻՊ ինստիտուտի գործունեության, քաղաքացիների՝ իրենց իրավունքների ու ազատությունների վերաբերյալ իրազեկվածության, հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատություններում Սահմանադրական իրավունք առարկայի առավել համարժեք ուսումնասիրության եւ հասարակության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ:

 

ԼՂՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031