Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը վճռեց. ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը կտրամադրի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պահանջած տեղեկատվության մի մասը

Հուլիս 22,2016 10:49

2016 թ. հուլիսի 21-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Կ. Բաղդասարյանի, հրապարակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ Հատուկ քննչական ծառայության գործով դատարանի վճիռը, որով մասնակիորեն բավարարվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցը:

Դատարանը պարտավորեցրեց ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը տրամադրել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկատվության հարցման 1-6-րդ կետերով պահանջված տեղեկատվությունը, այն է՝ տեղեկատվություն ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի, 309-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի և 341-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերի քանակի, դրանցով առաջադրված մեղադրանքների մասին: Մասնավորապես, թե դրանցից քանիսով է ավարտվել նախաքննությունը, քանիսով է կազմվել մեղադրական եզրակացություն և քանիսով է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու որոշում:

Դատարանի վճռով ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից հօգուտ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կբռնագանձվի նաև 2.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Հիշեցնենք, որ Կազմակերպությունը տեղեկատվության հարցմամբ դիմել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի, 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ու 341-րդ հոդվածի հատկանիշներով քննված քրեական գործերի վերաբերյալ: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, սակայն, պահանջված տեղեկատվությունը չի տրամադրել, իսկ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով 2015 թվականի ապրիլի 29-ին ներկայացված վարչական բողոքի վերաբերյալ մինչ օրս Կազմակերպությունը որևէ պատասխան չի ստացել:

 

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031