Լրահոս
Օրվա լրահոսը

Աղմկահարույց միջադեպով հայտնի Գեւորգ Ազիզյանը վերականգնվել է Գորիսի ոստիկանապետի պաշտոնում. news.am

Հուլիս 22,2016 11:37

Գորիսի նախկին ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը, որը ծեծի էր ենթարկել   իր տեղակալի եղբորը՝ Արթուր Գեւորգյանին, վերականգնվել է  ոստիկանապետի պաշտոնում: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հուլիսի 15-ին ոստիկանության պետի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել Գեւորգ Ազիզյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու՝  մարտի 22-ի  հրամանը:

Հիշեցնենք, որ մամուլում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երեւում էր, թե ինչպես է Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը ծեծում մի քաղաքացու: Պարզվել էր, որ միջադեպը տեղի էր ունեցել մարտի 8-ին՝ ժամը 22:15-ի սահմանում, Գորիսում գտնվող «Դիանա» հյուրանոցային համալիրին հարող տարածքում, ծեծվել էր ոստիկանապետի տեղակալի եղբայրը՝ Արթուր Գեւորգյանը: Տուժած Արթուր Գեւորգյանը հետագայում ներգրավվել էր գործում որպես մեղադրյալ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, նա կալանավորվել էր, ապա ազատ արձակվել:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031