Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում ԵՄ պատվիրակները բացահայտ խրախուսում են այդ ուժերին». ՌԴ ԱԳՆ-ն` «Սասնա ծռերի» գործողության շուրջ ԵՄ-ի հայտարարության մասին

Հուլիս 23,2016 00:31

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Եվրոպական միության պատվիրակության` Երեւանում զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման առնչությամբ արված հայտարարությունը,  որին իրենց համաձայնությունն են տվել Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարները:

«Տարօրինակ կերպով այդ փաստաթղթում տեղ չի գտնվել հանցավոր գործողությունների` ոստիկանության ստորաբաժանման շենքի վրա զինված հարձակման, ոստիկանի սպանության, պատանդառության առնչությամբ ուղիղ եւ հստակ քննադատության համար: Դրա փոխարեն հստակ շեշտադրում է արված իշխանությանն ուղղված պահանջների շուրջ` «պահպանել համաչափություն» եւ «հետաքննել ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունները»: Դժվար է ձերբազատվել այն զգացողությունից, որ ՀՀ-ում ԵՄ պատվիրակները բացահայտ խրախուսում են այդ ուժերին, որոնք ձգտում են ցնցել ներքաղաքական իրավիճակը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Հարգելի նեոբոլշևիկներ, իսկ դուք չնկատեցի՞ք, որ աշխարհից առաջ ընկած գործողությունը, որն ունի համաժողովրդական աջակցություն, որպես քրեական որակեցիք, թե՞ էդ դուք չէիք…

  2. Արա կիրակոսյան says:

    Մեր “եղբայրներն” իրենց իսկական դեմքը ցույց են տվել վաղուց, սակայն 2016-ին նրանք իրենց չափերն անցել են

  3. Կարո Մելիքյան says:

    Մեր ստրատեգիական «դաշնակցին», իրենցից բացի, այլ երկրների,նույնիսկ գնահատականներին էն խանդով վերաբերվում, դա էլ է իրենց մենաշնորհը՝այլ մենաշնորհների շարքում,ահա թե ուր էն մեզ հասցրել նախկին-կոմսոմոլ՝ ներկա իշխանավորները ։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031