Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Այս գիշերն էլ խաղաղ անցավ Խորենացի փողոցում

Հուլիս 23,2016 07:29

Չնայած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո հնչած մտավախություններին, թե ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված եւ պատանդներ պահող «Սասնա ծռեր» զինյալ խմբի նկատմամբ կլինի ուժային միջամտություն՝ անցած գիշերն էլ է հանգիստ անցել Խորենացի փողոցում:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել էր. «Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու: Եվ դա երբեք մենք թույլ չենք տալու: Այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի Հայաստանի և մեր հասարակության, պետության հասունության կարևորագույն քննություն: Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինյալներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն և իրենց սադրիչ գործողություններով չվտանգել ուրիշների կյանքը: Պատանդները պետք է ազատ արձակվեն: Զինված խումբը պետք է վայր դնի զենքը: Հետագա հանգուցալուծումը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների խստիվ պահպանմամբ: Անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով»:

Տարածքում այժմ ոչ ոստիկանական, ոչ ցուցարարների զգալի կուտակումներ չկան: Խորենացի փողոցը բեռնատարներով փակած արգելապատնեշի մոտ այս պահին ընդամենը հինգ-վեց ոստիկաններ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031