Լրահոս
Օրվա լրահոսը

Խորենացի փողոցում կատարված ձերբակալությունների հետքերով

Հուլիս 23,2016 18:27

Դիտորդական խումբը օգտագործելով իր լիազորությունները հուլիսի 21-ից պարբերաբար այցելություններ է կատարում Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ:

Հուլիսի 21-ին Դիտորդական խումբը արձանագրեց, որ Երևանի ՁՊՎ-ում պահվում էին 4 ձերբակալված անձիք` կապված ՊՊԾ գնդի գրավման և դրանից հետո հետևող գործողությունների շրջանակներում: Նշենք, որ նշված 4 անձանցից 2-ը ձերբակալվել էին, որպես ՊՊԾ գնդում գտնվողների աջակիցներ, 1-ը` Սարի Թաղի բախումների դեպքերիի հետ կապված էր ձերբակալվել, իսկ վեջինը` հենց առաջին ձերբակալվածն էր Խորենացի փողոցում կատարված հանրահավաքի արդյունքում:

22.07.2016թ-ին Դիտորդական խումբը Երևանի ՁՊՎ այցելելով արձանագրեց, որ նախկին 4 ձերբակալվածներին ավելացել էին ևս 15 ձերբակալված անձիք արդեն Խորենացի փողոցում հուլիսի 20-ին և 21-ին հանրահավաքից հետո կատարված բախումների հետևանքով:

Նշենք, որ ինչպես հուլիսի 21-ին և 22-ին Դիտորդական խումբը թեժ գծին ահազանգեր էր ստացվում տարբեր իրավապաշտպան կազմակերպություններից և հարազատներից, ովքեր տեղեկություններ էին փորձում ճշտել, կորած իրենց հարազատների վերաբերյալ: Որոշ ձերբակալվածների վերաբերյալ Դիտորդական խումբը ունենալով տեղեկատվություն միանգամից փոխանցեց, որ գտնվում են Երևան քաղաքի ՁՊՎ-ում, իսկ որոշ անձանց վերաբերյալ ինֆորմացիա չունենալով,  Դիտորդական խումբը  շատ կասակածելի համարելով փաստը, հրավիրեց արտահերթ նիստ և որոշվեց, որ համապատասխան այցելություններ պետք է կատարվեն ՀՀ ոստիկանության այլ մարզային բաժնի ՁՊՎ-ներ:

Հուլիսի 23-ին Դիտորդական խումբը այցելություններ կատարելով ՀՀ ոստիկանության Արմավիրի ՄՎ Վաղարշապատի և ՀՀ ոստիկանության Արարատի ՄՎ Մասիսի ՁՊՎ-ներ  արձանագրեց, որ նշված դեպքերի հետ կապված Վաղարշապատի ՁՊՎ-ում պահվում էին 7 ձերբակալված անձիք իսկ Մասիսի ՁՊՎ-ում` 2 ձերբակալված անձիք:

Ցանկանում ենք նշել, որ հարազատների կողմից կորած համարվող Ա.Գ-ն հայտնաբերվեց  Վաղարշապատի ՁՊՎ-ում :

Ավելացնենք, որ Դիտորդական խումբը շարունակելու է իր առաքելությունը հնարավորինս շատ ՁՊՎ-ներ այցելելով, և բացահայտել մնացած ձերբակալվածների գտնվելու վայրերը:

Դիտորդական խումբը այս 3 օրերի ընթացքում արձանագրել է, որ բոլոր ձերբակալվածների մոտ  առկա են մարմնական վնասվածքներ:

Հասմիկ Սահակյան

Դիտորդական խմբի ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031