Լրահոս
Օրվա լրահոսը

Խորենացի փողոցում ոստիկանական ուժեր են կուտակվում (Տեսանյութ)

Հուլիս 27,2016 19:25

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Խորենացի փողոցից կարմիր բերետավորները շարունակում են բերման ենթարկել «կասկածելի» քաղաքացիներին: Արդեն հայտարարված հանրահավաքի ժամն է, բայց ոչ մի քաղաքական կամ հասարակական  գործիչ այս տարածքում չկա: Միայն Դավիթ Սանասարյանը եկավ: Ոստիկանները նրան էլ բերման ենթարկեցին: Տարածքում ոստիկանական ուժեր են ավելանում: Քիչ առաջ մի քանի ավտոբուսներով ոստիկաններ բերվեցին:

Հիշեցնենք, ոստիկանությունն առաջարկել էր հանրահավաքը տեղափոխել, բայց հակաճգնաժամային խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարել էր, որ իրենք չեն պատրաստվում հանրահավաքի վայրը փոխել:

Այստեղ է նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա փորձեց հետաքրքրվել, թե ինչո՞ւ են կարմիր բերետավորները մարդկանց բերման ենթարկում: Ասացին, որ հավաքներն արտոնված չեն, այդ պատճառով: «Ես էլ եմ հավաքի մասնակից, ինձ ինչո՞ւ բերման չեք ենթարկում»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը: «Դուք պատգամավոր եք, պարոն Փաշինյան»,- եղավ պատասխանը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մենք ականատեսն ենք լինում նրա, որ ՀՀ իշխանությունները հանդուրժողական վերաբերմունք են ցուցաբերում հավաքներին այնքան ժամանակ, քանի դեռ դա քաղաքական գործընթացի չի վերածվել: Քաղաքացիներին նման ձեւով բերման ենթարկելը Փաշինյանն ապօրինի է համարում, քանի որ ՀՀ օրենսդրությամբ չի սահմանվում «ապօրինի հավաք» եզրույթը, ինչի համար մարդկանց հիմա բերման են ենթարկում: «Այս հավաքները կազմակերպիչ չունեն, դրանք ինքնաբուխ են, համակարգող խումբ կա հիմա, բայց մարդիկ ինքնաբուխ իրենց դիրքորոշումն են ուզում ասել»:

«Սասնա ծռերի» անդամները պահանջել էին, որ պատգամավորներ այցելեն իրենց: Նիկոլ Փաշինյանն ասում է`ինքը կրկին պատրաստ է այցելել, եթե թույլ տան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031