Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենավատը այն կլինի, որ մարդիկ համարեն, որ մեր պետության ներսում կարելի է զենքով հարցեր լուծել. «Հայոց աշխարհ»

Օգոստոս 02,2016 10:31

Ընդհանուր առմամբ չկա միասնական տեսակետ, ի՞նչ էր տեղի ունեցածը՝ զինված ապստամբության փո՞րձ, հեղափոխությա՞ն փորձ, դրսի որեւէ կենտրոնի խարդավա՞նք՝ թեկուզ միջնորդավորված ուղղորդմամբ, թե՞ մի խումբ մարդկանց հուսահատ պոռթկում, հենց «ծռությո՞ւն»։ Ի՞նչ։

Սա, իհարկե, դեռ «մարսելու» կարիք ունի։ Դեռ գնահատականների բյուրեղացման տեղ ու հնարավորություն կա։ Ամենավատը այն կլինի, որ մարդիկ կամ թեկուզ մարդկանց մի փոքր խումբ համարի, որ մեր պետության ներսում կարելի է զենքով հարցեր լուծել։ Պարզ է նաեւ մի բան. ինչ գնահատական ու բնորոշում էլ տրվի, սա ահազանգ է։ Գուցե՝ վերջինը։

Գոնե մեզ համար կասկածից վեր է, որ «Սասնա ծռեր» (ի դեպ, այս անունով հայտնի մարտական ջոկատ է եղել Արցախի ազատամարտի տարիներին, հրամանատարը՝ Սամվել Գեւորգյան։ Բայց ՊՊԾ գնդի տարածքը գրաված խումբն այս հայտնի ջոկատի հետ ուղղակի կապ չունի) զինված խումբը միայն 31 հոգին չեն։ Ավելի ճիշտ, կա նաեւ խմբի չզինված (թեպետ՝ ի՞նչ իմանաս), բայց կազմակերպված մասը։

Ամեն դեպքում, պարզից էլ պարզ է, որ անցած երկու շաբաթվա ընթացքում «Հիմնադիր խորհրդարանին» ու «Նոր Հայաստանին» առնչվող անձանց որոշակի խումբ կամ խմբեր հետեւողականորեն փորձում էին ապահովել ՊՊԾ գնդի տարածքը գրաված խմբի աջակցությունը՝ դրսից։ Դա կարող էր դրսեւորվել ինչպես հանրահավաքներով, ցույցերով եւ «անհնազանդության այլ քայլերով», այնպես էլ դրսից ոստիկանական պատնեշը գրոհելով՝ խմբին միանալով։ Իսկ զինված խումբը, չմոռանանք, տնօրինում էր ՊՊԾ գնդի ամբողջ զինանոցը։

Ամեն դեպքում, հուսանք, քննությամբ կբացահայտվի ամեն մեկի դերը, այդ թվում՝ կբացահայտվեն կազմակերպված աջակցողները։

Բայց նրանցից բացի, ակնհայտ է, որ զինված խումբը հազարավոր համակիրներ ու աջակցողներ ունեցավ հասարակության ամենատարբեր շերտերում։ Ճիշտ է, փողոց ելան նրանցից ամեևեւին էլ ոչ բոլորը։ Բայց թող ոչ ոք մոլորության մեջ չընկնի, թե «Սասնա ծռերին» համակրողները կամ խրախուսողները քիչ են։ Ամենեւին։

Եվ սա իսկապես լրջորեն մտածելու եւ իրենց մոտեցումները վերարժեւորելու, վերաիմաստավորելու լրջագույն առիթ պիտի տա ինչպես իշխանություններին, այնպես էլ մեր երկրի քաղաքական ուժերին, առհասարակ քաղաքական համակարգին:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031