Լրահոս
Օրվա լրահոսը

Եռակողմ համագործակցության արդյունքում

Օգոստոս 04,2016 14:00

2015 թվականի հուլիսին ստանձնելով ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը՝ Արամ Մխոյանը հայտարարեց ոլորտում նոր քաղաքականության մեկնարկի մասին: Ի թիվս այլ բաղադրիչների՝ այն ենթադրում  էր նաև բերքատվության բարելավմանը միտված նոր տեխնոլոգիաների ներդնում ու արմատավորում: Դրանցից մեկն էլ կաթիլային ոռոգումն էր, որ արդեն լայն կիրառում է ստանում Արցախում:

Մարտունու շրջանի Բերդաշենի տարածքում այսօր աչք են շոյում ծխախոտի դաշտերը, որտեղ հաջողությամբ կիրառվում է կաթիլային ոռոգման համակարգը: Դա վերը նշված քաղաքականության արդյունքներից է. տվյալ դեպքում՝ ԼՂՀ գյուղատնտեսության նախարարություն, «Մասիս Տաբակո» ընկերություն և տարածաշրջանի հողօգտագործողներ: Օրերս «Մասին Տաբակո» ընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Թադևոսյանը, այցելելով ծխախոտի վերը նշված դաշտեր, նշեց, որ այդպիսի ցանքատարածությունների չի հանդիպել անգամ ծխախոտագործության բնագավառում առաջատար համարվող շատ պետություններում:

Կարեն Միրզոյան

Արցախ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031