Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իրենց ծեծեն, իրենք կմոռանա՞ն, շատ հետաքրքիր է». Ժաննա Ալեքսանյան

Օգոստոս 04,2016 16:10

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնում Սարի թաղի ոստիկանական գործողությունների մասին քննարկման ժամանակ ասաց, որ ինչպես Եղիշե Պետրոսյանը, այնպես էլ Թաթուլ Թամրազյանը մինչ օրս չգիտեն, թե ինչ կարգավիճակ ունեն, բայց խոչընդոտում են իրենց մոտ հարազատների գնալը. «Դա նշանակում է, որ նա անազատության մեջ է՝ ոչ իրավաչափ հիմքերով»:

Լարիսա Ալավերդյանն ասաց, որ շրջանառության մեջ դրեցին մի արդարացում՝ Սարի թաղում ոստիկանների գործողությունների հետ կապված, թե ոստիկանները շատ բորբոքված էին, որովհետեւ իրենց ընկերն է, իրենց կոլեգան է զոհվել. «Դա տհաս մտքի արգասիք է, դա գավառականություն էլ չէ: Դա կամայականության՝ որպես քաղաքականություն նշաններ են: Եթե գործող նախագահն ասում է՝ պիտի հիմա լինի առանց հաշվեհարդարի, նշանակում է ինչ-որ բան եղել է: Երբ ասում է՝ մոռացեք, անգամ հիպնոսի պրակտիկայում դա չի գործում: Ավելին, մեր բնակչության հիշողության մեջ 94-95-ից կուտակվում է, բնակչությունն ամնեզիայով չի տառապում»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքերով՝ ոստիկանները ահաբեկչական գործողություն են իրականացրել, այնպիսի տեղ են ընտրել, որ մարդիկ չէին կարող փախչել. «Մոռացեքը ցինիզմ է, Սերժ Սարգսյանը ծաղրում է, կամ ասում է՝ ներողություն եմ խնդրում ու ոչ մի խոսք չի ասում պատասխանատվության մասին: Տարին երկու անգամ անում են: Եթե իրենց ծեծեն, իրենք կմոռանա՞ն, շատ հետաքրքիր է, ոչ ոք չի մոռանա: Ինքն ուղղակի ծաղրում է, երբ ասում է, որ չի կրկնվելու: Դա կկրկնվի: Երանոսյանը քայլում է ասում է՝ ջարդեք տեսախցիկները, ունենք այդ տեսանյութերը: Ամեն տեղից հիմա նկարում են, ոչ մի բան չի փոխում այդ ջարդելը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարում՝ «Սարի թաղում» տուժած «Լայֆնյուզ»-ի թղթակիցը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031