Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոթասներս հանել, նստել էի, մեկ էլ տեսնեմ՝ ոստիկանները հարձակվեցին ժողովրդի վրա». Արթուր Ղուկասյան

Օգոստոս 05,2016 16:17

Երեկ Ազատության հրապարակից բերման ենթարկված քաղաքացիներից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է՝ Արթուր Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակից մեկնարկած երթից հետո բերման էին ենթարկվել քսանից ավելի քաղաքացիներ: Ոստիկանության հասարակայնության եւ լրատվության բաժնից մեզ փոխանցեցին, որ խոսքը վերաբերում է յոթ քաղաքացու, որոնց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 180 հոդվածով արձանագրություն, ինչից հետո նրանք ազատ են արձակվել:

«Օպերայում՝ աստիճանների վրա, ընկերներիս հետ նստած էինք: Երբ հանրահավաքի մասնակիցները եկան, ընկերներիս հետ գնացի արձանի մոտ նստեցինք: Բոթասներս հանել ու նստել էի, մեկ էլ տեսնեմ՝ ոստիկանները հարձակվեցին ժողովրդի վրա, ինձ մոտեցան մի քանի կարմիր բերետավոր ու ուշադիր նայեցին ինձ, այդ ժամանակ հասկացա, որ հեսա ինձ բռնելու են, տանեն: Այդպես էլ եղավ, մոտեցան, ձեռքերս ծալեցին, որ տանեն: Բոթասներս հագա, հարցրի՝ էս ուր եք տանում, բա թե՝ կգաս, կասեմ: Ինձ տարան ոստիկանություն ու անիմաստ երեք ժամից ավելի պահեցին: Կազմեցին վարչական իրավախախտումների վերաբերյալ 180 հոդվածով արձանագրություն, ես չեմ ստորագրել, Նիկոլ Փաշինյանը զանգել է, ինձ թողել են»,- Aravot.am-ին պատմեց Արթուր Ղուկասյանը:

Նրանից հետաքրքրվեցինք՝ ինչի ականատեսն է երեկ եղել Ազատության հրապարակում, քաղաքացիներն ինչ էին անում, որ ոստիկանները սկսեցին բերման ենթարկել, ի պատասխան հարցին, ասաց. «Չեմ կարող ասել, որովհետեւ ընկերներիս հետ նստած խոսում էի, միայն տեսա՝ կարմիր բերետավորն ու քաղաքացիական հագուստով ոստիկան մի տղայի հետեւից են վազում»:

Ոստիկանությունում պարզաբանեցի՞ն, ի վերջո ինչի համար են ձեզ բերման ենթարկել մեր հարցին՝ Արթուր Ղուկասյանը պատասխանեց. «Իբր թե խախտել եմ օրենքները, փակել եմ մայթերը, փողոցը, ոստիկանի հրամանը չեմ կատարել: Ես էլ ասացի՝ նման բան չկա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031