Լրահոս
Օրվա լրահոսը

Համեղ եւ մատչելի տորթ «Թթվասերիկ»

Օգոստոս 07,2016 12:15

Ավելի մատչելի խմորեղեն դժվար է պատկերացնել. այս տորթի բաղադրության մեջ ոչ ձու կա, ոչ կարագ: Չնայած դրան՝ շատ համեղ է եւ թեթեւ:

Անհրաժեշտ մթերքները

Թթվասեր- 1 կգ (0,5 կգ-ը՝ խմորի եւ 0,5 կգ-ը՝ կրեմի համար)

Շաքարավազ- 1 բաժակ

Սոդա- 1 թեյի գդալ

Ալյուր-1,5-2 բաժակ

Շաքարի փոշի-1 բաժակ

Ընկույզ (պարտադիր չէ)- 0,5 բաժակ

Պատրաստման եղանակը

tort1Թասիկի մեջ լցնել 0,5 կգ թթվասերը, սոդան, շաքարավազը եւ ալյուրը: Այս խմորեղենը անգամ էլեկտրական հարիչի կարիք չունի՝ պարզապես գդալով խառնեք այս բոլորն իրար:

tort2Պետք է ստացվի միջին պնդության խմոր, այնքան, որ գդալով կարողանանք քսել յուղաթղթի (калька) վրա:

 

tort3Յուղաթղթի վրա լցրեք խմորի 1/3-ը, եփեք նախապես մինչեւ 190 աստիճան տաքացրած ջեռոցում այնքան, մինչեւ խմորը վարդագունի: Այդպես եփեք 3 շերտ:

tort4Մինչ խմորը թխվում է՝ պատրաստեք կրեմը, որը նույնպես աննկարագրելի հեշտ է՝ պարզապես իրար խառնեք մնացած թթվասերն ու շաքարի փոշին: Համի եւ կրեմի խտության համար կարելի է ավելացնել նաեւ 0,5 բաժակ աղացած ընկույզ:

tort5Երբ եփված շերտերը սառչեն, դրեք իրար վրա եւ դանակով եզրերը հավասարեցրեք: Կողքերից դուրս մնացած խմորի փշրանքը լավ մանրացրեք եւ դրեք մի կողմ: Հերթով շերտերի վրա կրեմ քսեք, վրան դրեք հաջորդ շերտը: Ամենավերեւի շերտի վրա էլ կրեմ քսեք եւ զարդարեք կամ աղացած ընկույզով, կամ մանրած փշրանքով:

tort6Դրեք սառնարան առնվազն 5-6 ժամով, որից հետո կարող եք մատուցել: Շատ նուրբ եւ թեթեւ տորթիկ է:

tort7

Բարի ախորժակ:

Պատրաստեց

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031