Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի վարչապետի խոսնակ. «Չպետք է նույնիսկ մտածել «հող հանձնելու» հավանականության մասին»

Օգոստոս 07,2016 23:19 Share
Աջակցեք aravot.am-ին

ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հետեւյալ գրառումը.

Մինչ ոմանք տուրք են տալիս «հողեր հանձնելու» անիմաստ զրույցներին, իսկ ոմանք էլ՝ տրվում են անհիմն անորոշությունների/տագնապների, Արցախի Հանրապետության նախագահը այդ նույն հողերի վրա (Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում) երեկ մասնակցեց բնակարանամուտի և հարսանյաց արարողությունների:

18 նոր բնակարանները և 3 նոր ընտանիքները մեկ գյուղում հուշում են, որ մեր հայրենիքի ազատագրված հատվածում հերթական անգամ կյանքի երկարաժամկետ ընթացք է պլանավորվում, և, հետևաբար, չպետք է նույնիսկ մտածել «հող հանձնելու» հավանականության մասին, այլ պարզապես ամեն Աստծո օր ամրացնել առաջնագիծը և զարգացնել թիկունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: