Լրահոս
Օրվա լրահոսը

Գրաֆիկ են կազմել, որ պարտք մնացած խաղողագործների գումարները վճարեն

Օգոստոս 09,2016 15:23

Տասնյակ գյուղացիներ մինչ օրս մթերված խաղողի դիմաց գումարները չեն ստացել եւ այդ պատճառով էլ, նրանցից ոմանք չեն կարողացել այս տարի այգիները մշակել: Այսօր գյուղատնտեսության նախարարությունում կազմակերպված ասուլիսում գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը հայտնեց, որ այն գյուղացիների համար, որոնց դեռ չեն վճարել, գրաֆիկներ են կազմվել, եւ վերամշակող ընկերությունները համաձայն այդ գրաֆիկի վճարումները կատարում են: Ըստ փոխնախարարի, այս տարի էլ նման խնդիրներից խուսափելու համար խաղողագործների հետ աշխատանքներ են տարվում: Նրա տվյալներով, անցյալ տարի  31, 5 միլիարդ դրամի խաղող է մշակվել, որից 830 միլիոն դրամը չի վճարվել:

Ռոբերտ Մակարյանն ասաց, որ չնայած եղանակային վատ պայմաններին, որն էլ բերքի համար հոռետեսական կանխատեսումների առիթ էր տվել, այս տարի ծիրանի բերքը գրեթե չի զիջում նախորդ տարվան: Եթե անցյալ տարի արտահանվել է 20 հազար 855 տոննա ծիրան, ապա այս տարի արդեն 19 հազար տոննայից ավելի արտահանվել է: Ծիրանի բերքահավաքը որոշ շրջաններում դեռ շարունակվում է:

Լոլիկի բերքահավաքը նույնպես սկսել է:

Հացահատիկինը 40 տոկոսով կատարվել է, Այս տարի պտուղբանջարեղենի մթերման պահանջարկը կազմել է մոտ 78 հազար 300 տոննա, որից 48 հազար տոննան լոլիկին է բաժին ընկնում:

Այս ցուցանիշը, ըստ Ռոբերտ Մակարյանի, 35 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա ծավալները:

Արտահանումն էլ 120 հազար տոննա է կանխատեսվում: 73 հազար 300 տոննա ՌԴ է արտահանվել, 7400 տոննա Վրաստան, 4270` Բելառուս, 267 տոննա Իրաք եւ այլն:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031