Լրահոս
Օրվա լրահոսը

30 հավակնորդ ստացել է հավաստագիր

Օգոստոս 12,2016 17:37
krtutyan nax

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը ՄԿՈՒ ոլորտում հավաստագրման քննություններն հաջողությամբ հանձնած 30 հավակնորդի հանձնել է նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր: Շնորհավորելով հավաստագրված հավակնորդներին՝ նախարարի տեղակալը նրանց մաղթել է նպատակային գործունեություն կրթություն ոլորտում. “Մեր պետության և սերնդի հետագա ճակատագիրը կախված է պետական մտածողություն ունեցող ղեկավարներից, այդ թվում նաև կրթական հաստատությունների տնօրեններից: Կառավարման գործը հատկապես կրթության ոլորտում բարդ է, պատասխանատու և լի բազմաթիվ խնդիրներով: Իմ հորդորն է, որ դուք երբեք չընկճվեք՝ վստահ լինելով, որ ձեր կատարած գործը պետական կարևորություն ունի”,- իր խոսքում նշել է Մ. Մկրտչյանը :

Նշենք, որ տնօրենի ղեկավարման իրավունքի հավաստագիրն ուժի մեջ է հինգ տարի ժամկետով, հետևաբար հավաստագիր ստացած տնօրենների հավակնորդներն իրավունք են ստանում առաջիկա հինգ տարիներին մասնակցել ՄԿՈՒ ոլորտում առկա տնօրենների թափուր տեղերի մրցույթներին:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031