Լրահոս
Օրվա լրահոսը

Օզոնային շերտը բացվել է քաղցկեղը, շաքարային դիաբետն ու կատարախտը` շատացել

Օգոստոս 15,2016 17:35 Share
Աջակցեք aravot.am-ին

«Լուսածին աչքի միկրովիրաբուժական կլինիկայի» տնօրեն, պրոֆեսոր Մանուկ Մանուկյանի համոզմամբ, բնության ներդաշնակությունը խախտելու հետեւանքով մոլորակի վրա հիվանդությունները շատացել են: Նրա խոսքերով. «Երկրագունդը պատված է օզոնային շերտով: Հո պատահական չէ՞ ստեղծվել այդ օզոնային շերտը: Այն պաշտպանում է մեզ ռենտգենյան ու ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Հենց այդ անցքերը բացվեցին, կոսմոս բարձրացան, գերճառագայթում է գնում եւ երեք հիվանդություն` քաղցկեղ, շաքարային դիաբետ եւ կատարախտ, վխտում են մոլորակի վրա»,-այսօր «Տեսակետ» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց պրոֆեսորը:

Նրա տվյալներով, եթե հինգ տարի առաջ յուրաքանչյուր ամիս կատարախտի 20 վիրահատություն անում, ներկայումս 150 վիրահատություն են կատարում:

«Քանի որ շաքարը քայքայում է անոթային ամբողջ համակարգը, աչքի հատակում անոթները պայթում են եւ տալիս է արյունազեղում, ցանցաթաղանթում, ուղեղում արյունազեղում է լինում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: