Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը ևս դուրս մնաց Օլիմպիական խաղերի հետագա պայքարից

Օգոստոս 16,2016 10:56 Share

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի Հայաստանի ներկայացուցիչ, բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը դուրս չեկավ քառորդ եզրափակիչ։

Օլիմպիական խաղերի մրցումային 10-րդ օրը պայքարը շարունակեցին նաև բռնցքամարտիկները։ 52 կգ քաշային կարգում Աբգարյանի մրցակիցը Չինաստանը ներկայացնող Հու Ջիանգուան էր։ Երեք ռաունդների արդյունքում` մրցավարները հաղթանակը տվեցին չինացի մարզիկին՝ 3-0։

Քիչ ավելի ուշ՝ Ռիոյի ժամանակով` 19։00-ին մեդալի համար կպայքարի 105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը։

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել