Լրահոս
Օրվա լրահոսը

Միհրան Հարությունյանն ու Արթուր Ալեքսանյանը Ռիոյում մեկնարկեցին հաղթանակով

Օգոստոս 16,2016 18:30 Share

Այսօր Օլիմպիական խաղերում պայքարն են սկսել հունահռոմեական ըմբշամարտի 66 եւ 98 քաշայինները: Հայաստանը ներկայացնող Միհրան Հարությունյանն ու Արթուր Ալեքսանյանն իրենց գոտեմարտերն սկսեցին 1/8 եզրափակչից ու հաղթանակ տարան:

mihran

Միհրանից ընդամենը 1:25 րոպե պահանջվեց եգիպտացի Ադհամ Ահմեդ Սալեհ Կանքին բացահայտ առավելությամբ հաղթելու համար: Արթուրի գոտեմարտը իտալացի Դայգորո Տիմոնցինիի հետ ընթացավ երկու ռաունդում էլ ու գյումրեցին 5-2 հաշվով պարտության մատնեց մրցակցին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահագ says:

    Տիմոնցինի չէ, այլ Տիմոնչինի:

Պատասխանել