Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյան. ձախողման են դատապարտված թուրք ազերիների բոլոր հակահայ ծրագրերը

Օգոստոս 22,2016 11:01

ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ  ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 Ողջո՛ւյն հարգելի երկրապահներ, մայրեր, քույրեր։ Երկրապահական ջերմագին ողջույններ Մարտակերտին, մարտակերտցուն։

Արցախ աշխարհ երկրապահական ուխտագնացության շրջանակներում մենք այսօր Մարտակերտում ենք՝ ռազմավարական նշանակության մի տարածքում, որի նկատմամբ միշտ էլ ախորժակ եւ հավակնություններ է ունեցել նենգադավ թուրք ազերին։ Բայց, ի պատիվ մարտակերտցու, ի պատիվ աշխարհասփյուռ երկրապահ հայ ազգի, միշտ էլ թուրքի ախորժակը զսպվել է։ Միասնական ջանքերով կարողացել ենք հասցնել ոսոխի քթին, եւ Մարտակերտն այսօր հպարտորեն եւ հաստատուն քայլերով զարգանում է հայկական Արցախ պետությունում։ Ապարդյուն են անցել Մարտակերտին տիրանալու թուրքական ջանքերը 1989-94-ի պատերազմի օրերին: Ապարդյուն անցավ նաեւ ադրբեջանական սադրանքն այս տարվա ապրիլին: Միասնական հայությունը հերթական հուժկու հակահարվածը տվեց ազերիներին` հարկադրելով զսպել զավթողական հավակնությունները:

Ես խոնարհվում եմ հերոսներ ծնած մարտակերտցի հերոս մայրերի առաջ: Խորին հարգանք եմ արտահայտում բոլոր այն մարտակերտցի քաջերի նկատմամբ, ովքեր արիաբար մարտնչեցին թուրք ազերու պարտադրած պատերազմում, ովքեր կյանքը տվեցին, առողջությունը տվեցին այս ազատամարտում: Կարող եմ հարյուրավոր հերոս մարտակերտցիների անուններ հիշատակել: Մարտակերտի ազատագրման եւ պաշտպանության համար մղվող մարտերում ցավալի կորուստներ էլ ենք ունեցել: Հավերժ փառք մեր նահատակ ընկերներին:
Վստահեցնում եմ Ձեզ, սիրելի´, թանկագի´ն մարտակերտցիներ, որ եռասերունդ երկրապահական ընտանիքը միշտ, ամեն պահի, ամեն ակնթարթի ամուր կանգնած է ձեր կողքին: Երեւանցի, տավուշցի, էջմիածնեցի, գյումրեցի կամ վանաձորցի բոլոր երկրապահներն էլ հասկանում են, որ Արցախում, Մարտակերտում պետք է պաշտպանեն իրենց ծննդավայրը, իրենց ընտանիքը: Միասնական հայությունն ի զորու է պաշտպանել ազգային արժեքները, ի զորու է պաշտպանել հայրենյաց սահմանները: Ուրեմն եւ ձախողման են դատապարտված թուրք ազերիների բոլոր հակահայ ծրագրերը:
Փա´ռք աշխարհասփյուռ հայ ազգին:
Փա´ռք 25-ամյա Հայաստանի Հանրապետությանն ու հայկական Արցախ պետությանը:
Փա´ռք Մարտակերտին եւ մարտակերտցուն:


ԵԿՄ վարչության նախագահ,

Արցախի հերոս,
Զորավար
Մանվել Գրիգորյան  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031