Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտ 1 միլիոն աղքատ հայերն ու իշխանավորների մի քանի միլիոնանոց «ավտոպարկը»

Օգոստոս 22,2016 15:00 Share

Ամեն հինգշաբթի կառավարության շենքի ավտոկայանատեղին թանկարժեք մեքենաների «ավտոպարկ է» հիշեցնում. նիստի օրերին այստեղ են կայանում մեկը մյուսից թանկարժեք ծառայողական մեքենաները: Այս ճոխությունը հատկապես աչք է ծակում կառավարության շենքի մոտ ցուցարար քաղաքացիների ֆոնին՝ մի մասը վաստակած թոշակն է պահանջում, մյուսը՝ պետության կարիքների համար կորցրած բնակարանը, 3-րդը՝ խաղաղ պայմաններում զոհված որդու համար արդարադատություն:

Վարչապետի հանձնարարությունը՝ կրճատել ծառայողական մեքենաները, կարծես թե տեղ չի հասնում, պաշտոնյաները չեն կարողանում հրաժարվել հարկատուների հաշվին թանկ ու հարմարավետ մեքենաներից. կրճատվեցին միայն չօգտագործվող, անշուք ու անպիտան մեքենաները:

Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ»

20.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել