Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. Եթե որեւէ մեկը փորձի ճնշում գործադրել ԲՀԿ-ի, ԲՀԿ-ի թեկնածուի կամ իր վրա, ապա…

Օգոստոս 22,2016 13:45

Հոկտեմբերի 2-ին Կապանում կայանալիք քաղաքապետի ընտրություններին ԲՀԿ-ն կմասնակցի սեփական թեկնածուով: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Քիչ առաջ ավարտված ԲՀԿ Կապանի տարածքային խորհրդի նիստում, որին մասնացել են նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, ԲՀԿ քաղխորհրդի անդամներ, միաձայն որոշում է կայացվել առաջադրել ԲՀԿ Կապանի կառույցի նախագահ Արթուր Մարտիրոսյանի թեկնածությունը:

Արթուր Մարտիրոսյանը ազատամարտիկ է: Նա Կապանում հայտնի է «Վարյանտ» մակնվամբ:

Aravot.am-ի հարցին` Կապանում լուրեր են շրջանառվում, որ հնարավոր է ինչ-որ պահի որոշակի շրջանակներ ճնշում գործադրեն ԲՀԿ-ի եւ նրա թեկնածուի  վրա, ընդհուպ մինչեւ ստիպելով հանել թեկնածությունը, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ եթե, որեւէ մեկը ինչ-որ կերպ փորձի ճնշում գործադրել ԲՀԿ-ի, ԲՀԿ-ի թեկնածուի կամ իր վրա, ապա կստանա համարժեք եւ տասնապատիկ պատասխան. «Ի վերջո, մեկ անգամ թույլ տվեք, որ բնակիչը ազատ ընտրություն կատարի: Եթե կապանցին կանգնի եւ հայտարարի, որ ինքն ընդունում է ազատ ընտրությունների արդյունքները եւ ընտրված որեւէ թեկնածուի, այդ ընտրությունները մեզ համար կլինեն լեգիտիմ»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031