Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է շարունակել կանաչ տարածքների երկհերթ ոռոգումը

Օգոստոս 22,2016 14:26

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով ընթացքի մեջ են Զարգացման ասիական բանկի, Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի և Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակի կողմից իրականացվող վարկային ծրագրերը: Հանձնարարվել է դրանց ընթացքի և արդյունքների մասին պարբերաբար իրազեկել հանրությանը:

Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում Գլխավոր պողոտայի  միջանկյալ հատվածի այգում շարունակվում են տարածքի վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Սահմանված ժամանակացույցով շարունակվում են նաև «Վերնիսաժի» տարածքում իրականացվող վերակառուցման և արդիականացման աշխատանքները:

Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 12 դեպք: Բացի այդ, թվով  4 հասցեներում կատարվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Հանձնարարվել է շարունակել նման դեպքերը կանխարգելելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են 2016 թվականի ծրագրով նախատեսված փոսանորոգման և ճաքալցման աշխատանքները:  Հանձնարարվել է շարունակել խիստ հսկողությունը մրցույթները շահած կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների որակի ու ժամկետների պահպանման նկատմամբ, բացի այդ նաև շինհրապարակների պատշաճ կազմակերպման և կահավորման ուղղությամբ:

Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական տրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 21 արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ավտոկայանատեղերում տնտեսվարողների կողմից ավտոմեքենաների կայանմանը խոչընդոտող պարագաների տեղադրման, ինչպես նաև մայթերին և կամարանցումներում ավտոմեքենաների  կայանման  դեպքերը բացառելու ուղղությամբ: Տրվել է նաև հանձնարարական սահմանված ժամկետում ավարտել դպրոցամերձ տարածքների խաչմերուկների գծանշման և ճանապարհային նշանների կարգաբերման ուղղությամբ:

Բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում կազմվել է 4 վարչական արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 52 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ  մայրաքաղաքում շարունակվում են  կանաչապատման, այգիների մաքրման, ծառերի ձևավորման  և  բուժման աշխատանքները:  Հանձնարարվել է շարունակել կանաչ տարածքների երկհերթ ոռոգումը:

Նախորդ շաբաթ ևս աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունների կողմից շարունակվել է վերահսկողությունը՝ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվող սննդի պիտանելիության ժամկետների, որակի և պահպանման պայմանների նկատմամբ։ Մայրաքաղաքի 4   վարչական շրջանների 46 մանկապարտեզներում անցկացված ստուգման արդյունքում խախտման դեպք չի արձանագրվել: Այսպիսով՝ քաղաքապետարանի ենթակայության թվով 160 մանկապարտեզներում ավարտվել են վերոնշյալ ստուգումները:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Անցած տարվանից Ձեզ ահազանգում եմ Նոր Նորքի 7-րդ զանգվածում Կրպակ հանրախանութի դիմաց գտվող Հայ-Կանադական այգու ոռոգման հարցով: Անցած տարի չորացել է այգու մեծ մասը, քանի որ երաշտ եղանակի պայմաններում ամռան ամբողջ ընթաղքում ոչ մի անգամ չոռոգվեց ին ծառերը: Նույն բանը շարունակվում է այս տարի և այգին կրկին չորանում է: Ձեզ տեղյակ է պահվել, որ ձմռանը հատվել է մարզադպրոցի մոտ գտնվող երկու ծառ: Կրկին լռություն և անգործություն: Խնդրում եմ մեկ հերթափոխի ոռոգման հարցերը պատշաճ ձևով լուծեք ու հետո մտածեք երկհերթափոխի մասին: Այլապես հիշողությամ մեջ արթնանում են նախորդ դարի հավելագրումների պատմությունները:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031