Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Հարությունյանը դռան վրա իրեր է նետել, որ իրեն բժշկական օգնություն ցուցաբերեն. Արա Ղարագյոզյան

Օգոստոս 22,2016 15:22

Ինչպես տեղեկացրել էր Aravot.am-ը, փաստաբան Արա Ղարագյոզյանի պնդմամբ՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանի վիճակը օրեցօր վատանում է: Նա դժվարությամբ է կարողանում շարժել հրազենային վնասվածք ստացած ոտքի մատները:

Օգոստոսի 22-ին «Մեդիա կենտրոնում» Արա Ղարագյոզյանը նոր մանրամասներ ներկայացրեց. «Մենք՝ պաշտպաններս, պնդում ենք, որ տեղի է ունենում խոշտանգում՝ անձին պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերում: Այս երեկոյան այնքան վատ է եղել, բժիշկներն իր մոտ չեն եղել, որ նա այլ հնարավորություն չի ունեցել, դռան վրա իրեր է նետել, որ գան իրեն բժշկական օգնություն ցուցաբերեն»:

Արա Ղարագյոզյանը հավելեց, որ այսօր դիմել են Կարմիր խաչ եւ պատասխան են ստացել, որ այսօր կամ վաղը պետք է այցելություն կատարեն: Նա եւս մտահոգիչ համարեց այն հանգամանքը, որ «Էրեբունի» ԲԿ-ի բուժակները հերթապահություն չեն կատարելու. «Օրեցօր տեսնում ենք, որ այդ անմարդկային վերաբերմունքն ավելի դաժան ձեւով է շարունակվում»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ընդգծեց, որ Հովհաննես Հարությունյանի նկատմամբ այդ վերաբերմունքը իրականացվում է այն ժամանակ, որ արդարադատության նախարարությունում մշակվում է քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայության վերաբերյալ նոր օրինագիծ. «Մի ձեռքով իբր թե նախարարությունը միտված է, այսպես կոչված, բարեփոխելու քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց մատուցվող բժշկական ծառայությունը, մյուս կողմից տեսնում ենք ոչ պատշաճ ոչ միայն բժշկական ծառայության տրամադրում, այլ նաեւ հիմնավորման բացակայությունը: Սա իրապես հանդիսանում է արժանապատվությունը նվաստացնող, եւ Եվրոպական դատարանի նախադեպային որոշմամբ համարվում է խոշտանգում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031