Լրահոս
Օրվա լրահոսը

«2007 թվականից այս կողմ՝ ԼՂ գործընթացում նոր առաջարկ չկա». Ալեքսանդր Իսկանդարյան

Օգոստոս 23,2016 13:24

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի մեկնաբանմամբ, 2007 թվականից ԼՂ բանակցային գործընթացում որեւէ նոր բան չկա:

«Երբ առաջ եկան մադրիդյան սկզբունքները, դրանից հետո ինչ-որ նոր բան տեղի ունեցա՞վ, եղած առաջարկներից, որոնք բանակցային սեղանին են, արդյոք նոր առաջարկներ եղան, ինչ-որ նոր բան փոխվե՞ց, իհարկե՝ ոչ…երբեւէ խոսք չի եղել այն մասին, որ Ադրբեջանը կճանաչի ԼՂ-ն, իսկ մենք ոչ մի սանտիմետր հող չենք տա, բանակցային սեղանին երբեք նման փաստաթուղթ կամ նման պայմանավորվածություն չի եղել»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց քաղաքագետը:

Ըստ նրա, ԼՂ նախագահ Բակո Սահակյանի՝ ԼՂ հարցում փոխզիջումներն անհրաժեշտ են հայտարարության իմաստը հետեւյալն էր՝ պետք է դադարեցնել սահմանին բռնությունները, Ղարաբաղին թույլ տալ միանալ բանակցություններին, ինչից հետո կարելի է խոսել, թե ինչ փոխզիջումների ենք պատրաստ:

«Ադրբեջանն ընդհանրապես պատրաստ չէ փոխզիջումների, նրա համար բանակցային գործընթացում Ղարաբաղի ներգրավման մասին խոսք լինել չի կարող»:

Անդրադառնալով տարածքներ հանձնելու մասին լուրերին, նկատեց, որ տարբեր թվեր են ներկայացվում՝ հինգ, վեց, երկու շրջաններ հանձնելու մասին, բայց. «Ինձ թվում է, որ ապրիլյան պատերազմից հետո այս մասին մտածելը շատ բարդ է, ոչ իրատեսական»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031