Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովված բնակիչների թիվն աճել է 10 տոկոսով

Օգոստոս 24,2016 14:39

(Երևան Ջուր ՓԲԸ գործունեությունը 2016թ. հուլիսին)

Վերջին տարիներին մայրաքաղաքում ջրամատակարարման բարելավմանը զուգընթաց, Երևան Ջուրն ավելի ու ավելի ակտիվ մասնակցություն է բերում հանրային կյանքին, ինչպես եւ դա հարիր է կարեւորագույն հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությանը:

Այս շարքից հերթական միջոցառումը Քրիստոսի Պայծառակերպության տոնն էր, երբ ձևավորված ավանդույթի համաձայն` Վարդավառին նախառաջ մայրաքաղաքը սնուցող 10 աղբյուրներից հերթականում՝ Ծարավաղբյուրում կատարվեց աղբյուրի օրհնության կարգ: Համակարգի աշխատակիցները՝ ընտանյոք հանդերձ, հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ միասին մասնակցեցին արարողությանը: Ինչպես եւ նախորդ անգամներին, նպատակը մեկն էր. մաղթել, որ կենարար ջուրը մարդկանց առողջություն պարգեւի, ու որ մեր աղբյուրները չցամաքեն:

Իսկ որպեսզի աղբյուրները չցամաքեն, արդեն 10 տարի Երևան Ջուրը ամենօրյա հետևողական աշխատանք է տանում: Հուլիսին էլ համակարգի ջրաղբյուրներում, պոմպակայաններում ու ջրատարների վրա /մասնավորապես Կաթնաղբյուր-Երեւան ու Արարատյան-Երեւան ջրատարների/ ընթացել են վերանորոգման, վերակառուցման ու շինանրարական աշխատանքներ, որոնց նպատակը դրանց արդիականացումն է, հոսակորուստի նվազեցումն ու ջրամատակարարման բարելավումը:

Ներհամայնքային բաշխիչ ցանցը նույնպես անմասն չի մնացել շինարարությունից: Ընկերության սպասարկման տարածքի տարբեր հատվածներում ընթացել են շուրջ 17 անուն աշխատանք, որոնց մի մասը` Եղվարդում, Նոր Նորքի 5-րդ զանգվածում, Զեյթունում, Կոմիտասում, Ավանի 5-րդ և Վերին Շենգավիթի 2-րդ փողոցներում ավարտվել են, իսկ մյուսները շարունակվում են: Դրա շնորհիվ, չնայած շոգերին, հնարավոր է եղել պահպանել ջրամատակարարման կայունությունը: Մայրաքաղաքում հուլիսին 23.5-24 ժամ ջուր ունեցել է սպառողների 85%-ը, իսկ 17-23.5 ժամ` 15%-ը: Ընդ որում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովված բնակիչների թիվն աճել է 10%-ով:       Այս հաջողությունն առավել արժեւորվում է նրանով, որ ի տարբերություն նախորդ տարիների, ամռան սպառման ՙպիկերին՚ Երեւանին լրացուցիչ ջրաքանակով ապահովող եւ պահուստային հանդեսացող «Արարատյան» ջրաղբյուրը չի վերագործարկվել: Եթե 2014թ. այն աշխատել է հունիս-սեպտեմբերին, իսկ 2015՝ հունիս-օգոստոսին, ապա ընթացիկ տարում այն ոչ հունիսին եւ ոչ էլ հուլիսին չի միացվել: Երեւանի պահանջարկը հաջողվել է բավարարել միայն լեռնային աղբյուրներից հիմնականում ինքնահոս եղանակով ստացվող ջրով: Սա աննախադեպ երեւույթ է, որն առաջին հերթին ապացուցում է համակարգում տարվող ջրաշինական քաղաքականության հիմնավորվածությունն ու իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Ընկերության ձեռքբերումները խոսում են դրանց օրինաչափության մասին: Անցած տասնամյակում կուտակվել է դրական փորձ, որը արժանի է տարածման:

Իսկ սա կարեւոր հանգամանք է Հայաստանում ընթացող խմելու ջրի համակարգերը կառավարող մեկ Օպերատորի ընտրության մրցույթի տեսանկյունից: Բանն այն է, որ Երեւան Ջրի հիմնադիր ֆրանսիական Veolia Group-ը դրա եզրափակիչ փուլում է, ընդ որում միայնակ: Մյուս մասնակիցները դուրս են մնացել մրցույթից: Veolia-ն համոզված է, որ ներկայացված ֆինանսական առաջարկը կստանա մրցութային հանձնաժողովի դրական գնահատականը ու պաշտոնապես հաղթող կճանաչվի: Ակնկալվում է, որ սեպտեմբերին կկնքվի Վարձակալության նոր պայմանագիր` առաջիկա 15 տարվա համար եւ Երեւան Ջուրը հնարավորություն կունենա իր փորձն օգտագործել արդեն հանրապետությունով մեկ: Կնշանակի՝ կլինեն նոր հաջողություններ, ձևավորված ավանդույթները կստանան շարունակություն արդեն` որպես Veolia Ջուր:

 

«Երևան Ջուր» ՓԲԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031