Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի լիազորությունները դադարեցվել են

Օգոստոս 30,2016 15:41 Share

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի լիազորությունները դադարեցվել են:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի օգոստոսի 22-ի ԱԽ-17-Ո-13 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ լիազորությունները 2016 թվականի օգոստոսի 26-ից համարել դադարած»,- ասված է հրամանագրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել