Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԱԴ պատվիրակության երրորդ այցելությունը համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծելու». Աշոտ Ղուլյան

Սեպտեմբեր 03,2016 15:21

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Եվրոպայի ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցության փոխնախագահ Լորենա Լոպեսդէ Լակալեին և նույն կուսակցության գործադիր տնօրեն Գյունտեր Դաուենին:

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Եվրոպական ազատ դաշինքի գործունեությունն Արցախին սատարելու հարցում և կարևորել պատվիրակության այցը՝  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով: «Համոզված եմ, որ ԵԱԴ պատվիրակության թվով երրորդ այցելությունը համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծելու»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:

NKR NA 2

Խոսելով Արցախ այցի մասին՝ ԵԱԴ գործադիր տնօրեն Գյունտեր Դաուենը նշել է, որ մեծ ուրախությամբ են ընդունել հրավերը և պատրաստակամություն հայտնե լշարունակելու կառույցի միջոցով եվրոպական համայնքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին իրազեկումը: «Արցախում կատարվող իրադարձությունները չեն կարող դուրս մնալ Եվրոպայում տեղի ունեցող ընդհանուր գործընթացներից»,- ընդգծել է Գյունտեր Դաուենը:

Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ  քաղաքական դաշտի, մասնավորապես, Արցախի ժողովրդավարական կուսակցության և Եվրոպական ազատ դաշինքի միջև փորձի փոխանակմանը, միջկուսակցական հարթակի միջոցով եվրոպական կառույցներում Արցախի Հանրապետության շահերի պաշտպանմանը և համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

ԼՂՀ  Ազգային ժողովի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930