Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիայի խորհրդարանականների հետ Արցախի շփումներն ակտիվացել են

Սեպտեմբեր 04,2016 13:56

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Բելգիայի Թագավորության Դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների մի խումբ պատգամավորների:  Պատվիրակության այցն Արցախ կազմակերպվել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ:

Ողջունելով բելգիացի խորհրդարանականներին՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Բելգիայի տարբեր մակարդակի խորհրդարանները ներկայացնող պատգամավորների հետ շփումները վերջին տարում մեծապես ակտիվացել են եւ արդեն ժամանակն է հանդիպումներին կազմակերպչական ձեւաչափ տալ:

Բելգիական խորհրդարանականների պատվիրակության ղեկավար Էլս Վան Հուֆն իր խոսքում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի պարագայում խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր գործիք է միջազգային հարթակներում լսելի դառնալու համար:

NKR NA 3

Այնուհետեւ հյուրերի խնդրանքով Աշոտ Ղուլյանը տեղեկություններ է ներկայացրել Ազգային ժողովի կառուցվածքի, միջխորհրդարանական կապերի, բարեկամության խմբերի գործունեության, Արցախի քաղաքական դաշտի ու հետապրիլյան իրավիճակի վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի փոխնախագահ ՎահրամԲալայանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը:

ԼՂՀ  Ազգային ժողովի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930