Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյանն անուղղակի հաստատում է կառավարության հրաժարականի մասին լուրերը

Սեպտեմբեր 07,2016 17:47

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը կառավարության հնարավոր հրաժարականի մասին տեղյակ է այնքանով, որքանով մամուլը գրում է: «Ոչ, դեռ չկա»,- Aravot.am-ի հարցին՝ ներկուսակցական քննարկումներ եղե՞լ են այս թեմայով, ասաց Արտակ Դավթյանը: Դիտարկմանն էլ, որ մամուլը «օդից» նման բաներ չէր գրի, ասաց. «Ես համամիտ եմ ձեզ հետ»:

Երեկվանից կուլիսային խոսակցություններ էին պտտվում վարչապետի եւ կառավարության`օրերս սպասվող հրաժարականի մասին: Մամուլում արդեն հստակեցումներ կան, որ դրանք նախատեսվում են վաղը`ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի նիստերից հետո: Խոսակցություններ կան, որ ՀՀ հաջորդ վարչապետը լինելու է Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Artak_Davtyan_2

Արտակ Դավթյանն ասում է`տեղյակ չէ նման խոսակցություններից էլ, բայց հաստատում է`իրեն զանգահարել եւ ասել են, որ վաղը ՀՀԿ խորհրդի նիստ կա: Իբրեւ խորհրդի անդամ, ինքը մասնակցելու է նիստին: Օրակարգից ասաց`տեղյակ չէ:

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ հնարավոր փոփոխություններից: «Ես ՀՀ-ում կատարում եմ կրթության նախարարի ֆունկցիան, խնդրում եմ այդ թեմայով ինձ հարցեր տվեք»,- հորդորեց նախարարը: Լրագրողներից մեկը հետաքրքրվել էր`ինչպե՞ս է վերաբերվում ինքը Կարեն Կարապետյանի`ՀՀ վարչապետ նշանակվելու փաստին առհասարակ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Ըստ մեր տեղեկությունների՝ Կարեն Կարապետյանն այս պահին կառավարությունում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930