Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Սոլովյովը Կարեն Կարապետյանի և Արմեն Սմբատյանի մասին

Սեպտեմբեր 08,2016 17:05

ՄՈՍԿՎԱ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2016թ. — «Կարեն Կարապետյանին անձամբ ճանաչելով մեծ համակրանքով եմ վերաբերվում նրան»։ Այս մասին Մոսկվայում Հայ-ռուսական անկախ տեղեկատվական կենտրոնի հետ զրույցում հայտարարել է անվանի հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը:

«Կարենն ամենուր իրեն որպես մեծ պրոֆեսիոնալ է դրսևորել, նրա մարդկային հատկանիշները ևս ամենաբարձր գնահատականի են արժանի, և եթե այդ որոշումը /վարչապետի պաշտոնում նշանակումը – խմբ./ տեղի ունենա, կարելի կլինի դիտարկել Հայաստանի զարգացման դինամիկ աճ:

Եկել է ժամանակը, երբ նոր դրայվ է անհրաժեշտ»: Պատասխանելով հարցին՝ իր ճանաչած հայերից ո՞ւմ դերակատարումը ևս կառանձնացներ, Վլադիմիր Սոլովյովը նշեց Արմեն Սմբատյանի անունը, ով Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպանն էր: «Նա իրո՛ք բացառիկ մարդ է, ով իր ինտելեկտով, ամենաբարձր մակարդակի անձնական կապերով արժանապատվորեն ներկայացնում է Հայաստանի շահերը Ռուսաստանում այժմ՝ ոչ ֆորմալ»,- ասաց Սոլովյովը՝ հավելելով, որ մեծ համակրանք է տածում Հայաստանի հանդեպ:

 

Հայ-ռուսական անկախ տեղեկատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Բայց այս մի դործն արդեն իրենը չէ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930