Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու թեկնածուները իրենց ընտանեկան դրության մասին՝ «ամուսնացված» «լարված», «նորմալ»

Սեպտեմբեր 08,2016 18:55

Սեպտեմբերի 18-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Իջեւանի, Բերդի տարածաշրջանների համայնքներում ՏԻՄ ընտրությունների են կայանալու: Նոյեմբերյան քաղաքը եւ Ադրբեջանին սահմանակից 8 գյուղերը միավորող Նոյեմբերյան համայնքի ավագանու 15 տեղին հավակնում էր 36 թեկնածու:

Նոյեմբերյանում տեղակայված Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ ավագանու 3 թեկնածու, ովքեր սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ են, հանել են իրենց թեկնածությունը: Այսպիսով՝ խոշորացված Նոյեմբերյան համայնքի ավագանու 15 տեղին հավակնում է 33 թեկնածու:

Տավուշի մարզի ոչ մեծ համայնքներից ավագանու թեկնածուների մեջ կան անձինք, ովքեր գրագիտության խնդիր ունեն: Թիվ 40 ԸԸՀ-ից իմացանք, որ ավագանու թեկնածու առաջադրվելու համար պահանջվող փաստաթղթերը լրացնելու ժամանակ թեկնածուներից մեկը ընտանեկան դրության մասին հարցի դիմաց  գրառել է «ամուսնացված», մեկ այլ թեկնածու՝ «լարված», մեկ ուրիշը՝ «նորմալ»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930