Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ սահմանափակում տրված էր». ՊՊԾ գնդում պահվող Սալվադոր Խեչոյանը պարգևատրվեց

Սեպտեմբեր 10,2016 17:26

«Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդում պահվող բժիշկ Սալվադոր Խեչոյանն այսօր  «Հայաստանի Հանրապետության առողջապահությունը՝ 25 տարեկան» խորագրով տոնական միջոցառմանն արժանացավ կառավարության կողմից պարգևի:

Լրագրողների հարցին` ՊՊԾ գնդում պահվելու համա՞ր նա արժանացավ այս պարգևին, Սալվադոր Խեչոյանը պատասխանեց. « Ոչ թե դա էր կարևորը, այլ զուտ գնահատվել է մեր աշխատանքը: Սա միայն ինձ չի տրված, այլ ողջ շտապօգնության աշխատակիցներին, որոնց շարքերում բավական մարդիկ կային, որ չերևացին, բայց նրանց ամենօրյա աշխատանքն այնտեղ եղել է, կապ չի ունեցել, թե ինչ-որ մեկը գերության մեջ է եղել, թե` ոչ»:

Բժիշկը տեղեկացրեց, որ սա իր առաջին պարգևը չէ, երկրորդն է, բայց նախկինը հուլիսյան դեպքերի հետ կապված չէր:

Հարցին՝ ի վերջո գերության մե՞ջ էր, Սալվադոր Խեչոյանը պատասխանեց. «Եկեք չպնդենք: Գերության մասին չէ խոսքը այստեղ, սահմանափակումը մեզ տրված էր, իսկ թե ինչպես դա կբնորոշվի, թող որոշեն իրավաբանները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930