Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազի թեկնածուն խոստանում է. «Հայաստանում անպատժելի մարդիկ չեն լինելու»

Սեպտեմբեր 14,2016 15:44

«Ինձ համար գործելու է խաղի մեկ կանոն՝ դա ՀՀ օրենքն է»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը`հավաստիացնելով, որ Հայաստանում անպատժելի մարդիկ չեն լինելու եւ հանրությունը դրա ականատեսը կլինի:

Այս համատեքստում, լրագրողներից մեկը նկատեց`նախորդ գլխավոր դատախազի օրոք Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու նրա որդին չպատժվեցին, հնարավո՞ր է ինքն էլ նույն գործելաոճը շարունակի: «Ուրեմն օրենքով նախատեսված հիմքեր չեն եղել, որ չի դատել»,- պատասխանեց Արթուր Դավթյանը:

Անդրադառնալով խորհրդարանի ամբիոնից իր հասցեին հնչող քննադատություններին, Արթուր Դավթյանն ասաց, որ դրանց ըմբռնումով է մոտենում, իր համար առանձնացնում է «առողջ ու օբյեկտիվ» քննադատությունները`հետագայում, գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվելու դեպքում, այդ քննադատություններից յուրաքանչյուրն արժանանալու է իր ուշադրությանը: Մասնավորաբար, «Հարսնաքարի գործով» իր հասցեին հնչող քննադատությունների առնչությամբ՝ Արթուր Դավթյանն ասաց, որ իր կարծիքով՝ այդ դեպքով իրապես ապահովվել է քրեական գործի ամբողջականությունը, բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը եւ հանրության պահանջի կատարումը:

 
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930