Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանը՝ Կարեն Կարապետյանին. Վստահ եմ, որ այսուհետ էլ անմնացորդ կծառայեք հայրենիքին

Սեպտեմբեր 14,2016 15:52

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Ուղերձում ասված է.

«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Դուք ունեք հարուստ փորձ ու գիտելիքներ, մարդկային ու մասնագիտական բարձր ունակություններ ու կարողություններ, որոնք մեծապես կօգնեն Ձեզ այդ պատասխանատու պաշտոնում Ձեր գործունեության իրականացման ճանապարհին:

Վստահ եմ, որ այսուհետ էլ անմնացորդ կծառայեք հայրենիքի եւ հարազատ ժողովրդի զարգացման ու բարգավաճման, հայոց պետականության ամրապնդման, տնտեսության առաջընթացի ապահովման, Հայաստանի եւ Արցախի միջեւ կապերի շարունակական խորացման ու ընդլայնման հայրենանվեր գործին:

Մաղթում եմ Ձեզ մեծագույն հաջողություններ` ի փառս Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի»:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930