Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքի ղեկավարի թեկնածուների թվով Նոյեմբերյանը ռեկորդակիր է

Սեպտեմբեր 18,2016 12:09

Սեպտեմբերի 18-ին  Հայաստանի 5 մարզերի  317 համայնքներում  կայանում են ՏԻՄ ընտրություններ:  317 համայնքներից  համայնքի ղեկավարների  ամենամեծ  թվով թեկնածուները խոշորացված Նոյեմբերյան համայնքում են: Նոյեմբերյան համայնքում,որը միավորում է  համանուն քաղաքը  եւ Ադրբեջանին սահմանակից  8 գյուղեր, առկա է համայնքի ղեկավարի  7 թեկնածու:

noyemberyan1

Ընտրողները քվեարկությանը բավական ակտիվ են մասնակցում: Նոյեմբերյան քաղաքի թիվ 2 դպրոցում տեղակայված ընտրատեղամասի առաջ ընտրողների փոքր հերթ էր: Այդ ընտրական տեղամասի նախագահ Արտեմ Բուդաղյանը հայտնեց, որ ժամը 11.30-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել  է 380 ընտրող:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930