Լրահոս
Օրվա լրահոսը

Քվեաթերթիկը խլել են հանձնաժողովի նախագահից ու պատռել

Սեպտեմբեր 18,2016 16:12

Արարատի մարզի Կանաչուտ գյուղի համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցում է երկու թեկնածու` գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Լևոն Ասատրյանը եւ Արարատի մարզպետարանի Ներքին աուդիտի բաժնի պետ  Սուրեն Քարամյանի կինը` Նարինե Քարամյանը:

Aravot.am-ը տեղեկություններ էր ստացել, որ բախում է եղել գյուղում:  Այդ մասին գործող գյուղապետը հայտնեց.  «Եկել են գյուղ մի քանի ջիփերով,  երեւի մենք էլ Ջիփ չէինք տեսել, վախեցանք էլի: Մյուս թեկնածուի` Նարինե Քարամյանի տղան էր կանչել: Կինն առաջին անգամ է ուզում ընտրվել, ամուսինն էլ մի քանի անգամ դրոշակներ է փոխել` նախկինում դաշնակցական էր, այսօր էլ ԲՀԿ-ի կողմից հանձնաժողովի անդամ է դարձել»:

Aravot.am-ը կապվեց նաեւ Սուրեն Քարամյանի հետ: Պարոն Քարամյանը հայտնեց, որ  Լեւոն Ասատրյանի ասածները  իրականությանը չեն համապատասխանում: Արարատի մարզպետարանի Ներքին աուդիտի բաժնի պետը ասաց նաեւ, որ ընդամենը մեկ մեքենա է գյուղ մտել, այն է իր հարազատ եղբայրն է եղել եւ իրենց տուն հյուր  է եկել:

«Մի հոգու գալով ինչ է փոխվում»,-տարակուսեց մեր զրուցակիցը:

Հարցին`արդյոք մարզպետարանի իր լծակները չի՞ օգտագործում ընտրությունների ընթացքի վրա ազդելու նպատակով, Սուրեն Քարամյանը պատասխանեց. «Ի՞նչ լծակ պետք է օգտագործեմ: Գործող գյուղապետն  է գյուղի լծակներն օգտագործում, այսօր էլ գյուղի երիտասարդների, բարեկամ-հարազատների հետ 10-15 հոգով միջադեպ սարքեցին, մինչդեռ մենք մի քանի հոգով նստած էինք հանձնաժողովի կազմում: Անապահով ընտանիք կա գյուղում, իրենք եկան եւ ասացին, որ ուզում են Նարինեին ընտրել, ինչը բնական է, քանի որ շատ ենք օգնել, հետեւաբար մեզ պետք է ընտրեին: Այդ պահին իր (Լևոն Ասատրյանի-Գ.Հ.) մորաքրոջ տղան բյուլետենը խլեց հանձնաժողովի նախագահի ձեռքից, ասաց, որ կպատռի ու ոնց որ պատռեց…Ու  կռիվը գնաց ներսում: Թող ինքը որպես գյուղապետ բարի լինի օգնությունները ժամանակին մարդկանց տա, որ գան իրեն ընտրեն: Կարող եք ստուգել, գյուղի օգնությունները տեղ չեն հասնում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930