Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջընթաց կա՝ առաջ ստիպում էին, որ մնար 1 թեկնածու, հիմա ծեծելով վերջում էլի մնում է մեկը. Թեւան Պողոսյան

Սեպտեմբեր 19,2016 18:33

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն ասաց, որ այս պահին պետք է խոսել այն  դրական լիցքերի մասին, որոնք ի հայտ են եկել նոր վարչապետի նշանակումից հետո, մնացածին կարելի է անդրադառնալ հետո:

Պատգամավոր Թեւան Պողոսյանի խոսքերով՝ ՏԻՄ ընտրությունը ցույց տվեց, որ այս ամենն արվում է ընտրությունների համար. «Էջմիածնում արդեն երրորդ պատմություն է, ավագանու թեկնածուին առեւանգել էին, ամսի 16-ի դեպքերը, պատմությունները կրկնվում են: Չիկագոյի հետ կապված պատմություններ են զարգանում»:

Ըստ Թեւան Պողոսյանի՝ ասում են, որ փոխվել ենք, բայց արդյունքները չեն երեւում:

Լեւոն Մարտիրոսյանն էլ ասաց, որ ընդդիմությունը ցավոք, հավասար ռեսուրսներ չունի՝ մարդկային, ֆինանսական, մասնագիտական ռեսուրս. «Մինչեւ այդ ռեսուրսները չունենան, մեր ժողովրդավարությունը կայացած, կատարյալ չի լինի: Այս պահի դրությամբ իշխող ուժը որեւէ մրցակից չունի»:

Լեւոն Մարտիրոսյանն առաջարկեց ռեսուրսներ ունենալու համար միավորվել: Մեր դիտարկմանը, որ չկա ռեսուրս ունեցող ընդդիմություն, որովհետեւ դուք եք որոշում, թե ով զբաղվի քաղաքականությամբ, բուրժուադեմոկրատական հեղափոխություն էին անում՝ չթողեցիք՝ նա արձագանքեց. «Թող անեին»:

Իսկ Թեւան Պողոսյանը պատասխանեց՝ լավ, մենք վատն ենք, թույլ ենք, չունենք ռեսուրս, դուք օրենքով ինչո՞ւ եք շարժվում. «Մի քիչ օրեքով շարժվեք, ամեն ինչ լավ է լինելու»:

Մեր հարցին՝ Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ առաջընթաց ունի ՀՀԿ-ն, եթե տարիներ առաջ ոչ ոք ռիսկ չէր անի Էջմիածնում թեկնածություն դներ, հիմա դրել են, դուք տեսնո՞ւմ եք առաջընթաց այս առումով՝ Լեւոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Առաջընթաց տեսնում եմ, այո»:

Թեւան Պողոսյանն էլ համաձայնեց. «Իրականում առաջընթաց կա: Առաջ, եթե կստիպեին, որ բոլորը հրաժարվեին, կմնար մեկ թեկնածու, հիմա այնպես են անում, որ գոնե էլի վերջում ծեծելով…առաջընթաց կա, հիմա որ նայում ենք, ինչ-որ բան առաջ է շարժվում էլի, թղթերը գրանցում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930