Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ կառույցի ղեկավարին հիմնադրամի տնօրեն կդարձնեն

Սեպտեմբեր 21,2016 17:54

Կառավարության սեպտեմբերի 22-ի նիստին  ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը Կառավարության հավանությանը կներկայացնի մի նախագիծ, որի շուրջ վերջերս աղմուկ էր բարձրացել:

Խոսքը վերաբերում է Գյումրու  Մ. Նալբանդյանի  անվան պետական  մանկավարժական ինստիտուտի վերակազմավորմանը՝ Շիրակի պետական համալսարան հիմնադրամի (ՇՊՀ): Նույն նախագծով, ՇՊՀ-ի տնօրեն-ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պետք է նշանակվի Սահակ Մինասյանը (լուսանկարում): Վերջինս Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարն է:

Հիշեցնենք, որ   Aravot.am-ին տված հարցազրույցում   հանրապետությունում ճանաչված մի խումբ գիտնականներ դժգոհություն էին հայտնել  Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի եւ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի միավորման արդյունքում Գրիգոր Նարեկացու անվան Շիրակի պետական համալսարանի ստեղծման նախագծի վերաբերյալ: Նրանք նաեւ նշել էին, որ որոշումը հիմնավորված չէ, եւ այն խնդիրներն ու նպատակները, որ հայտարարվել են,  ոչ միայն միացմամբ չեն կարող իրագործվել, այլեւ կապ չունեն Գյումրի քաղաքում կրթության որակի բարձրացման հետ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930