Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայնակ գայլի» կալանքը եւս երկու ամսով կերկարի

Սեպտեմբեր 22,2016 15:52

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի խափանման միջոց կալանքը քիչ առաջ երկարացվեց եւս երկու ամսով։ Վարույթ իրականացնող մարմինը կալանքը երկարացնելու միջնորդությունը հիմնավորել էր քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ:

Խանդոյանի  պաշտպան՝ փաստաբան Արա Ղարագյոզյանը դատարանի նման որոշումը որակեց քաղաքական` ասելով, թե դատարանը նոտարի դեր է կատարում։

Փաստաբանը մեզ հետ զրույցում ասաց, որ առարկություններ են ներկայացրել նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդության վերաբերյալ հիմնավորումներին. «Միջնորդության հիմքում դրել էր նաեւ նախաքննությանը խոչընդոտելու կամ թաքնվելու վտանգը: Մենք առարկեցինք՝ պնդելով, որ քննչական գործողություններ կատարելը չի նշանակում, որ անձին ապօրինաբար պետք է կալանքի տակ պահել: Մինչեւ այսօր Արայիկ Խանդոյանն իրեն այնպես չի դրսեւորել, որը մտավախություն կառաջացներ, որ կփախչի կամ կխոչընդոտի: Նա ազգի հերոս է ու եթե թուրքերից չի փախչել, ապա իր հայրենակիցներից չի փախչի»:

Դատարանի շենքի մոտ հավաքված Խանդոյանի համակիրներն ու հարազատները դատարանի որոշումից դժգոհ սկսեցին շուրջօրյա ցույց անելու առաջարիկներ քննարկել:  Փաստաբանը նաեւ ասաց, որ դատարանը մերժել է իրենց միջնորդությունը Խանդոյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ. «Սա հերթականք քաղաքական պատվերն էր, քաղաքական որոշումը ու ես ի սկզբանե ակնկալիքներ չունեի, պարզապես պետք է ապահովենք իրավական բոլոր գործընթացները, որ հասնենք մինչեւ մարդու իրավունքների եվրոպական դատարան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930