Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ տղայի եւ նրա տերերի հետ կխոսենք հոկտեմբերի 2-ից հետո». Միքայել Մելքումյան

Սեպտեմբեր 24,2016 10:59

Երեկ Aravot.am-ին տված հարցազրույցում «Գյումրեցու ոգի» կուսակցության նախագահ, Բալասարյանի նախկին խորհրդական  Սահակ Սահրադյանը հաստատել էր, որ զառերով հայտնի պաստառը, ինչի հետ կապում են Գյումրիում ԲՀԿ թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու հետ տեղի ունեցած ողբերգությունը, ինքն է այդ պաստառի հեղինակը եւ իր խոսքերով՝ «հոգեւոր հայրը»։

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սահրադյանի հայտարարությանը` ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց. «Ժամանակավոր օգտագործման համար ստեղծված «Գյումրեցու ոգի» կուսակցության խորհրդական-նախագահը երեկ պաշտոնապես հայտարարել է, որ զառերով պաստառի հեղինակը ինքն է։ Որ այս հայտարարությունը պետք է անմիջապես դառնար իրավապահների քննության հարցը, դրա մասին չէ այս պահին խոսքս։ Այդ տղային ուզում եմ տեղեկացնել, որ թե՛ իր, թե՛ իր «պապաների» հետ մենք կխոսենք  հոկտեմբերի 2-ի ընտրություններց հետո։ Բոլոր փորձերը՝ մինչեւ ընտրություն մեզ ներքաշելու որեւէ սադրանքի, բանավեճի մեջ, չեն ստացվելու։ Հոկտեմբերի 2-ից հետո մենք կխոսենք թե՛ այդ տղայի, թե՛ նշյալ պաստառի իրական հեղինակների եւ կատարողների հետ։

Ինչ վերաբերում է այդ տղային ու նրա «պապաներին», ապա միայն այն, ինչ անունով որ գյումրեցիները ողբերգական դեպքից հետո կնքել են Սահակ Սահրադյանին եւ նրա տերերին, դա արդեն Աստծո ամենամեծ պատիժն է յուրաքանչյուր մարդու համար։ Մնացածը՝ հոկտեմբերի 2-ից հետո»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930